Այսօր կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական և կազմակերպչական բնույթի հարցեր: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հավելելով, որ որևէ կադրային քննարկում չի եղել:
«Որևէ կադրային քննարկումներ չեն եղել, հետևաբար, որևէ կադրային փոփոխության հարց չկա», - նշեց նա:
Անդրադառնալով ԱԺ ՀՀԿ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Մհեր Սեդրակյանի, Կարեն Ավագյանի և Առաքել Մովսիսյանի՝ Զարիուհի Փոստանջյանին ուղղված սպառնալիքներն և դրանց ազդեցությանը, փոխնախագահը նշեց, որ իրենք նախորդ և նաև այս նիստի ընթացքում չեն անդրադարձել Զարուհու պահվածքին: Իսկ իրենց կուսակիցների պահվածքի մասին, նա նշեց, որ իրենք իրենց կարծիքն են արիտահայտել՝ ունենալով դրա իրավունքը:
Ավելի մանրամասնելով քննարկված ներքաղաքական և ներկուսակցական հարցերի բովանդակությունը, Շարմազանովը նշեց, որ շուտով Արարատ քաղաքում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ, և այնտեղ ՀՀԿ-ից ներկայացված է Հայկ Հայկյանը և քննարկվել են այնտեղ կայանալիք ընտրությունների հարցերը:
Յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտել իր կարծիքը. Շարմազանովը՝ կուսակիցների պահվածքի մասին
