Բոլորն էլ հակված են, որ պետք է շարունակվի համագործակվցությունը Եվրոպայի հետ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովին, նման տեսակետ արտահայտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Բոլորն էլ հակված են, որ պետք է շարունակել համագործակցությունը Եվրոպայի հետ, քանի որ դրա արդյունքում Հայաստանը դարձել է ավելի ժողովրդավար», - նշեց նա:
Պատգամավորի խոսքերով` կարևոր չէ, թե ինչ տեսքով փաստաթուղթ կստորագրվի Վիլնյուսում, այլ էական է, որ կողմերը ցանկություն ունենան շարունակել երկխոսությունը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախագահ Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի գագաթնաժողովին` նա նշեց, որ դա դեռ պարզ չէ, և հստակ որոշման դեպքում նախագահի աշխատակազմը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:
Սերժ Սարգսյանը կմեկնի՞ Վիլնյուս
