Գաղտնիք չէ, որ առաջին սեռական ակտից հետո դաշտանային ցիկլը կարող է խախտվել: Որպեսզի չանհանգստանաք առանց պատճառի, Ձեզ ենք ներկայացնում, թե առաջին սեքսից հետո դաշտանային ցիկլի որ խախտումներն են համարվում նորմալ:

Սեքսը ոչ միայն առաջին ծանոթությունն է հասուն կյանքին, այլև լուրջ հորմոնալ «հեղաշրջում»: Քիչ չեն դեպքերը, երբ առաջին սեռական ակտից անմիջապես մեկ երկու օր հետո սկսվում են կրիտիկական օրերը: Սա նորմալ է, եթե Դուք չունեք սուր, կտրտող ցավեր:

Առաջին սեռական հարաբերությունից հետո դաշտանային ցիկլը կարող է նաև ժամանակավորապես ընդհատվել կամ սովորականից 5 օր ուշ սկսվել: Սա ևս անհանգստանալու առիթ չէ, եթե իհարկե չկա անհանգստանալու ցուցիչը' սուր ցավ:

Այս թույլատրելի շեղումներին զուգահեռ կարող են հանդիպել նաև վտանգավոր շեղումներ: Առաջին չպաշտպանված սեռական ակտը կարող է ավարտվել հղիությամբ: Այնպես որ, դաշտանային ցիկլի երկար ընդհատման պարագայում լավ կլինի, եթե մի քանի անգամ հղիության թեստ անցնեք:

Մեծ է նաև ինֆեկցիաների վտանգը առաջին սեռական ակտից հետո: Այնպես որ, եթե Ձեզ համար թանկ է Ձեր առողջությունը, առաջին սեքսից հետո ցանկացած դեպքում ամենալավ տարբերակը գինեկոլոգի մոտ խորհրդատվության գնալն է:

 

Ladynews.am