ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ անդրադարձ է կատարվում երեկ դիտարկման ժամանակ զինադադարի խախտման դեպքին: 

Մասնավորապես հայտարարության մեջ նշված է.«Երեկ ԵԱՀԿ խումբը ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին մասնակցել է դիտարկմանը շփման գծի հարավային հատվածում: Շփման գծի երկու կողմերի տեղական հրամանատարների կողմից անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո ԵԱՀԿ խմբի անդամները լսել են հրաձգության ձայն իրենց դիտարկման կետերին մոտենալիս: Անհնար է եղել որոշել, թե որտեղից է տեղի ունեցել հրաձգությունը: Անվտանգության և ապահովության մտահոգությունները դրդել են անձնական ներկայացուչին դադարեցնել մոնիթորինգը: 

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները տեղյակ են եղել, որ բոլոր ԵԱՀԿ դիտարկման կազմակերպիչները ցույց են տվել բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմ: Նրանք հավատում են, որ այս բացառիկ և ցավալի դեպքը ստվերում է այս անհատների, ինչպես նաև անձնական ներկայացուցչի և նրա անձնակազմի, այդ թվում նաև 1994 թվականի մայիսի զինադադարի համաձայնագիրը: Համանախագահները պահանջել են համապատասխան մարմիններին հիմնավոր և անաչառ հետաքննություն անցկացնել»: