Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը իր ձերբակալության մասին և հայտարարել, որ վարչապետին իրեն ձերբակալել հնաձնարարել է Պուտինը և այդ նպատակով վերջինիս վճարել երկու միլիարդ դոլար:
Ինչպես նախագահը հաղորդել է լրագրողներին Վրաստանը այն պետությունը չէ, որ XXI դարում պետք է կատարի ինչ-որ նվաճողի կեղտոտ պատվերները:
«Բոլորին հասկանալի է, ինչի մասին եմ ես խոսում: Դա Վլադիմիր Պուտինի հանձնարարությունը, դրա համար վճարված է երկու միլիարդ: Մենք շատ լավ գիտենք դրա մասին: Ոչ մեկ չի հերքում, որ վճարվել է երկու միլիարդ: Ես մատծում եմ, որ Վրաստանը այն պետությունը չէ, որ XXI դարում պետք է կատարի ինչ-որ նվաճողի կեղտոտ հանձնարարություններ»,- նշել է Սաակաշվիլին: