ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է աշխարհի առաջնության վիճակագրական ցուցանիշները, այդ թվում լավագույն ռմբարկուները, լավագույն փոխանցումները, դարպասներին ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստներին, ամենաշատ խաղից դուրս հայտնված, կարմիր և դեղին քարտ ստացած, խաղի կանոնները խախտած և ում նկատմամբ ամենաշատն են խախտել կանոնները ֆուտբոլիստներին:
Այսպես 2014 աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվել է Ռոբի Վան Պերսին(Հոլանդիա), ամենաշատ գոլային փոխանցում կատարել է Թոմաս Մյուլերը(Գերմանիա), հակառակորդի դարպասին ամենաշատ հարվածել է Էդվին Ջեկոն(Բոսնիա Հերցեգովինա), ամենաշատը խաղից դուրս հայտնվել է Մայքլ Միֆսուդը(Թունիս), ամենաշատ կարմիր քար ստացել են Սավո Պավիչևիչը(Չեռնոգորիա) և Սվետոսլավ Դյակովը(Բուլղարիա), ամենաշատ դեղին քարտ ստացել է Սվետոսլավ Դյակովը(Բուլղարիա), խախտումներ կատարած ֆուտբոլիստը Մատյա Նաստասիչը(Սերբիա), իսկ ամենաշատը խախտել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է Ուեֆայի պաշտոնական կայքը հայ ֆուտբոլիստը խաղադաշտում ընդհանուր առմամբ անցկացրել է 900 րոպե և նրա նկատմամբ խաղի կանոնները խախտել են 36 անգամ: Երկրորդ տեղում գտնվում է Իտալիայի հարձակվող Մարիո Բալոտելին, ում նկատմամբ խախտել են 28 անգամ: