Նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի ստացած ձայները տարակուսանք են առաջացրել ՀՀԿ-ում, որովհետև մինչև ընտրություններ «թիմակիցները» բոլորովին այլ պատկեր են ներկայացրած եղել, և անգամ մտահոգություն է եղել, որ հանկարծ «թվերն» այնպիսին չլինեն, ինչպես Թուրքմենբաշին է ստանում: Եվ քվեաթերթիկների հաշվարկին զուգընթաց ստացվող տեղեկատվությունից խորը «մանթրաժի» վիճակ է ստեղծվել: Այս օրերին Սերժ Սարգսյանը հատ-հատ իր մոտ է կանչում ՀՀԿ տարածքային պատասխանատուներին և մեծամասնականով ընտրված պատգամավորներին` ճշտելու, թե ինչպես եղավ, որ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն այդքան ձայն հավաքեց, իսկ հիմա «այս պատկերն ստացվեց»: Ասում են` խոսակցությունը բավականին կոշտ է ընթանում:Գրում է «Հրապարակ»-ը: