Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 17-ին, Արշակունյաց պողոտայի թիվ 48/1 շենքի մոտից բերման են ենթարկել 50-ամյա Գայանե Դ.-ին:
Նա հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդ. 2-րդ մասի մեղադրանքով՝ խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով: