Մեծ Բրիտանիայի բնակիչ Ջոնաթան Մաքգոուենը 30 տարի է, ինչ խանութից միս չի գնել, սակայն նա ոչ թե բուսակեր է, այլ սնվում է ավտոմեքենայի տակ ընկած սատկած կենդանիներով:
«Ամեն տարի այնքան շատ կենդանի է ընկնում ավտոմեքենայի տակ, որ նրանց թողնել ճանապարհի վրա փտելը,  անհավանական կորուստ է: Մարդիկ մտածում են, որ ավտոյի տակ ընկած կենդանի ուտելը հիգիենիկ չէ, սակայն դա այդպես չէ: Բոլոր այս կենդանիները իմ կողմից հավաքելուց մեկ ժամ առաջ լիակատար առողջ են եղել: Բացի դա նրանք շատ համեղ են»,- 46 ամյա անգլիացին պատմել է Sun պարբերականին:
Ջոնաթանը առաջին անգամ ավտոյի տակ ընկած կենդանու միս փորձել է 13 տարեկան հասակում: Արդեն այն ժամանակ ՄաքԳոուենը հետաքրքրվում էր բնությամբ և գիտեր ինչպես թարմացնել և բաժանել կենդանու միսը: Ընդ որում նա այդ ժամանակից սկսած ոչ մի կենդանու չի սպանել, այլ նախընտրում է հավաքել ուրիշների ավտոմեքենաների տակ ընկած կենդանի: Այս տարիների ընթացքում նրան հանդիպել է ամեն տեսակի կենդանի, այդ թվում ոզնի, սկյուռիկ, աղվես, գորտ, բու, օձ, աղավնի: