Եկատերինբուրգում նկարչության ուսուցիչը մեղավոր է ճանաչվել երեխաների նկատմամբ սեռական բռնության 34 հոդվածով: Սեռական բռնությունների զոհ է դարձել 9-13 տարեկան հինգ աղջիկ: Սվերդլովի դատարանը դատապարտել է պեդոֆիլին 13 տարվա ազատազրկման: Բացի դա 20 տարվա ընթացքոմ նրան արգելվել է զբաղվել մանկավարժությամբ:
Տղամարդը նաև երկու տուժածի պետք է վճարի ընդհանուր 1 մլն ռուբլի, որպես բարոյական վնասի փոխհատուցում: Այս մասին հաղորդում է Итар-Тасс-ը:
Հաստատվել է, որ 2011 թվականի մարտին Եկատերնբուրգի գեղարվեստի դպորցում աշխատող ուսուցիչը բռնության վեց դեպք է իրականացրել: 2011 սեպտեմբերից-2012 թվականի փետրվարը ընկած ժամանակահատվածում աշխատելով ուսուցիչ կերպարվեստի ստուդիայում իրականացրել է ևս նման 28 գործողություն: Պեդոֆիլը ձերբակալվել է 2012 թվականի մարտի 31-ին:
Անձամբ դասատուն իր մեղքը չի ճանաչում և պնդում է, որ մեղադրյալի նստարանին հայտնվել է դժգոհ ծնողների դավադրությամբ: