Ռուսաստանի Ելեցկ քաղաքում ձերբակալվել է միանգամից չորս քրեական հեղինակություն, որոնցից ամենաճանաչվածը իհարկե Տարիել Օնիանին է(Տարո):
Տարիել Օնիանին քրեական աշխարհում ամենաազդեցիկ դեմքերից մեկն է, Դեդ Հասանի և Յապոնչիկի անհաշտ մրցակիցը:

80-ականներին Տարոն համարվում էր Մոսկվայում ամենահեղինակավոր «օրենքով գող»: 90-ականներին նա տեղափոխվեց Ֆրանսիա, իսկ այնուհետև նաև Իսպանիա, որտեղ զբաղվել է շինարարական բիզնեսով:

2005 թվականին իսպանական իրավապահ մարմինները անց են կացրել Եվրոպայում ամենախոշորներից մեկը համարվող «Օսա» օպերացիան: Ավելի քան 400 ոստիկան զրահամեքենաների և ուղղաթիռների օգտագործումով հետախուզություն անցկացրեցին Բարսելոնայում, Ալիկանտայում, Մարբելի, Ֆուենխիրոլի, Բենալմադենի և Տորեմոլինոսա հանգստավայրերում գտնվող հիսուն օբյեկտում, որոնց թվում էին նաև Օնիանիին պատկանող օբյեկտները: Անձամբ Տարոյին հաջողվեց թաքնվել, սակայն ոստիկանությունը ձերբակալեց 12 ամյա աղջկան:

2006 թվականին Օնիանին Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրեց, որը հաստատվեց ռուսական իշխանությունների կողմից, որից հետո նա տեղափոխվեց Մոսկվա: 2008 թվականի հուլիսին ոստիկանությունը ձերբակալեց 50 քրեական հեղինակություն, այդ թվում 39 «օրենքով գող»: Ձերբակալվածների թվում էր նաև վրացի «օրենքով գողեր»՝ Օնիանիի կողմնակիցներ:

2009 թվականի հունիսի 11-ին Օնիանի ձերբակալվեց գործարարին առևանգելու մեղադրանքով: Փաստաբանները վերջինիս ազատ արձակվելու համար առաջարկում էին 15 մլն ռուբլի, սակայն դատարանը նրան թողեց կալանքի տակ: 2010 թվականի հուլիսի 19-ին դատարանը Տարիել Օնիանիին դատապարտեց 10 տարի ազատազրկման:
2010 թվականի սեպտեմբերի 16-ին Մոսկվայի Տվերսկոյ փողոցի վրա տեղի ունեցավ մահափորձ քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի նկատմամբ, ով ավելի հայտնի է Դեդ Հասան անվամբ: Լրատվամիջոցներից մեկի վարկածի համաձայն մահափորձը Հասանի և Դատոյի «ռազբորկաների» արդյունք էր: Մեկ տարի դրանից առաջ հայտնի էր դարձել, որ Տարիել Օնիանին մասնակցություն է ունեցել մեկ այլ քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովի մահափորձի մեջ, ով ավելի հայտնի է Յապոնչիկ կեղծանվամբ:

2013 թվականի հունվարի 16-ին Մոսկվայի կենտրոնում սպանվեց «օրենքով գող» Դեդ Հասանը: Օպեր գործիչները գտնում են, որ վերջինս զոհ գնաց Տարիել Օնիանիի գլխավորությամբ կլանի ներկայացուցիչների հետ հին կոնֆլիկտի:

Ելեցի մեկուսարանում Տարոն միանգամից սկսել է զբաղվել գողական միջավայրում կարգ ու կանոնի վերականգնման: Աղբյուրի համաձայն Տարիել Օնիանին որոշել է նվազեցնել «օրենքով գողերի» թիվը և գահազրկել «օրենքով գողերից մեկին»: Հայտնի է, որ թագազրկվելու է Դեդ Հասանի ներկայացուցիչ: Դեդ Հասանը մինչև իր մահը շատերին «օրենքով գող» է հռչակել, այդ թվում թագադրել է այնպիսի մարդկանց, ովքեր դատված չեն: Այդպիսով «օրենքով գող» է դարձել նաև Չապլիգինի բնակիչ Արտյոմ Առաքելյանը, ով ավելի հայտնի է Արտյոմ Լիպեցկի անվամբ, ում նույնպես ցանկանում են թագազրկել շատ «հեղինակություններ»: