Ռուսական sports. ru կայքն անդրադառնալով հանգստյան օրերին սպասվող ֆուբոլային հանդիպումներին, նշել է այն խաղերը, որոնք ոչ մի դեպքում չպետք է բաց թողնել:
1, «Մոնպելյե-Լիլլ» (շաբաթ, 21:45)
Թե ինչ կլինի այս խաղում, դժվար է գուշակել: Մնում է միայն հիանալ խաղով և եզրակացություններ կատարել հետագայի համար:
2, «Դորտմունդի Բորուսիա»- «Հանովեր» (շաբաթ, 17:30)
Բունդեսլիգայում երկրորդ և հինգերորդ տեղերի թիմերի հանդիպումը խոստանում է լինել հետաքրքիր, քանի որ երկու թիմերին էլ պետք է վերադառնալ հաղթանակներին: Նշենք, որ ըստ նախնական հրապարակված կազմի, խաղադաշտ է դուրս ելնելու նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
3, «Մանչեստր-Յունայթեդ»- «Սաուտգեմպտոն» (շաբաթ, 18:00)
Այս պահին Մանչեստրը միայն 9-րդն է, սակայն դա չի նշանակում, որ մյուս թիմին հաջողվելու է սեփական դարպասը պահել անառիկ:
4, «Ռեալ-Մադրիդ»- «Մալագա» (շաբաթ, 18:00)
Այս խաը նույնպես խոստանում է լինել հետաքրքիր և դա այն դեպքում, երբ վերջին խաղերի ժամանալ մադրիդցիներին միայն վերջին րոպեներին է հաջողվել հաղթանակ տոնել, իսկ այդպես չես կարող գոհացնել ոչ երկրպագուներին, ոչ էլ գրավել առաջատար դիրքեր:
5, «Ֆիորենտինա»- «Յուվենթուս» (կիրակի, 17:00)
Իտալիայի առաջնության այս հանդիպումը նույնպես հետաքրքրություն է ներկայացնում, հաշվի առնելով նաև, որ այս պահին Յուվենթուսը Նապոլիի հետ կիսում է երկրորդ հորիզոնականը, և ետ մնում առաջատար Ռոմայից երկու միավորով:
6, «Ռոմա»- «Նապոլի» (այսօր , 22: 45)
Այս խաղն առավել հետաքրքիր է հենց վերը նշված հանգամանքից ելնելով: Առաջատար Ռոմային հետապնդող թիմերը ետ են մնում ընդամենը երկու միավորով, և այս խաղը կարող է փոխել մրցաշարային աղյուսակի պատկերը:
Մեկ այլ հետաքրքրություն առաջացանող «Զենիթ» - «ԲԿՄԱ» հանդիպումն արդեն մեկնարկել է: