Ռուսական sports.ru կայքը ներկայացրել է Ռուսաստանի տուրի այն ֆուտբոլային հանդիպումները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում և չպետք է այն բաց թողնել:
Առաջինը ներկայացված է «Զենիթ» - ԲԿՄԱ հանդիպումը, որն արդեն տեղի է ունեցել և ավարտվել է տանտերերի հաղթանակով` 2:0:
Ներկայանում ենք այլ խաղերը:
«Դինամո» - «Կուբան», 20 հոկտեմբեր, 18:00
Կայքը նշում է, որ Դինամոն առաջատար եռյակից ետ է մնում 4 միավորով, սակայն գոլ է խփում ամեն խաղում: Նշենք, որ «Դինամո»-յում է հանդես Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
«Անժի» - «Սպարտակ», 20 հոկտեմբեր, 13:30
Սպարտակցիները առաջնության լիդերից ետ են մնում հինգ միավորով, այսինքն` պաքարը հաղթանակի համար թեժ և գեղեցիկ է լինելու, ինչպես և միշտ այս թիմերի հանդիպումների ժամանակ: Նշենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը, ըստ նույն կարքի կանխատեսման, հայտավորված է «Սպարտակի» մեկնարկային կազմում:
«Լոկոմոտիվ» - «Ակմար», 21 հոկտեմբեր, 19:00
Այս խաղն առաջին հերթին հետաքրքրություն է ներկայացնում այն պատճառով, որ երկու թիմերն էլ հաճախեն գրոհներ կազմակերպում, սակայն տարբեր ձևերով: Եթե Լոկոմոտիվը գրոհը սկսում է հիմանականում կենտրոնից, ապա Անժին, հակառակը, այդպես վարվում է շատ քիչ:
«Տերեկ» - «Ուրալ». 19 հոկտեմբեր 13:30
Հետնապահների հանդիպումը ոչ բոլորին կարող է հետաքրքրել, սակայն այն կարևոր է առաջին հերթին նախորդ տուրում թիմերի գրանցած արդյունքների պատճառով: Սակայն բուքմեյքերները այնքան էլ չեն հավատում հյուրերի հաղթանակին: