Քիչ առաջ shamshyan.com–ը հայտնել էր, որ Երևան-Մոսկվա չվերթը, որը պետք է իրականացվեր առավոտյան ժամը 05:30-ին, անհայտ ժամանակով հետաձգվել է, քանի որ օդանավը Մոսկվայից Երևան ժամանելիս վնասվել է:

YerevanNews.am-ը փորձեց մանրամասներ իմանալ չվերթն իրականացնող «Սիբիր» ավիաընկերությունից, որտեղից հայտնեցին, որ տեխնիկական խնդիրներ են ծագել, այդ իսկ պատճառով թռիչքը հետաձգվել է,  սակայն 14:30-ին չվերթը կիրականացվի: