Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 21-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:
АПА գործակալության տվյալներով՝ հանդիպման ժամանակ տեղի է ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմանի հարաբերությունների հեռանկարները, ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցը:
Նշենք, որ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Ադրբեջան հոկտեմբերի 20-ին:
Նոյմեբերի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրել են այցելություն կատարել տարածաշրջան՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը շարունակելու համար, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու համար: