Գերմանական Բունդեսլիգայի մի քանի ակումբ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի նկատմամբ: Ինչպես հայտնի է դարձել Чемпионат.com-ը գերմանացիները ուշադրությամբ հետևել են Ռուսաստանի անցյալ առաջնության լավագույն ռմբարկու խաղին թե Հայաստանի հավաքականի կազմում, թե Սպարտակի խաղերին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում Մովսիսյանը «Սպարտակի» կազմում դարձավ «Անժիի» դարպասներին հաղթական գոլի հեղինակը, որը դարձել է յոթերորդը ներկայիս առաջնությունում: Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում նույնպես Մովսիսյանը գոլի հեղինակ էր դարձել և օգնել իր հավաքականին Իտալիայի դեմ խաղում ոչ ոքիի հասնել: