Դերասան Վարդան Պետրոսյանը ներկայումս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Ըստ վերջին տվյալների նա ուշքի է եկել և կյանքին վտանգ չի սպառում։ Էրեբունի բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանի խոսքերով․ «Փայծախը հեռացրել են, լյարդի պատռվածքները կարել են, գիտակցությունը տեղն է, կայուն է»։
Այս մասին տեղեկանում ենք Նախախորհրդարանի ֆեյսբուքյան էջից:


