Մոսկովյան «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը РБК СПОРТ-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է «Անժիի» հետ խաղին, որտեղ դարձել է միակ և հաղթական գոլի հեղինակ:
-Շատ ծանր խաղ էր: Հաղթանակը շատ էր հարկավոր և մենք շատ դժվարությամբ հասանք դրան: Ամենագլխավորը, որ մենք հասանք անհրաժեշտ արդյունքի և լավ է, որ հաջողությունը այսօր մեր կողմում էր: Դժվար էր խաղալ նման եղանակի: Բացի դա պետք է հաշվի առնել, որ մեր ֆուտբոլիստների մեծամասնությունը նոր են վերադարձել իրենց ազգային հավաքականներից,որը անկասկած իր հետքն է թողել խաղի վրա:
- Դուք հոգնածություն զգացիք խաղի վերջում: Արդյոք հավաքականի կազմում խաղի հետևանքն էր:
-Երբ մի քանի խաղ ես անցկացնում կարճ ժամանակահատվածում, ապա բնականաբար հոգնում ես: Սակայն դա մեր աշխատանքի մի մասն է կազմում, որը ընդգրկում է նաև ճիշտ վերականգնումը, որպեսզի ակումբի տրամադրությանը վերադառնաս օպտիմալ պատրաստականությամբ: Իհարկե այսօրվա խաղի վերջում զգացվեց հոգնածությունս: Հատկացված ժամանակահատվածում աշխատում էի առավելագույն չափով շատ տեղաշարժվել և պայքարել յուրաքանչյուր դրվագում: Իսկ ինձ այսօր փոխարինած Բարրիոսը հիանալի կերպով է մտավ խաղի մեջ:
-Ինչ կասեք խաղի ժամանակ եղանակային պայմանների մասին:
-Դա շատ ահավոր էր: Ուժեղ քամի: Իմ կարիերայում եղել են մի քանի խաղ քամու պայմաններում, սակայն այսպիսի պայմանների հանդիպել եմ առաջին անգամ: Երբեմն անհնար էր լինում կանխագուշակել, թե որ ուղղությամբ կշարժվի գնդակը, որը առաջացնում էր խնդիրներ:
- Դուք կայուն արդյունավետություն եք ցուցաբերում, ակումբի լավագույն ռմբարկուն եք և այսօր նույնպես խաղադաշտից չհեռացաք առանց գոլի..
-Հենց այդ նպատակով էլ ես դուրս եմ գալիս խաղադաշտ: Կջանամ շարունակել նույն ոգով: Գլխավորը այն է, որ այդ գոլերը ակումբին բերեն հաղթանակ: Այսօրվա գոլս հիանալի ակումբային կոմբինացիայի արդյունք էր: Պարշեվյուկը ստացավ գնդակը աջ կողմում և փոխանցեց տուգանային հրապարկում գտնվող Չելստտրիոմին,ով իր հերթին փոխանցեց Մաքգիդիին, որն էլ ուժեղ հարված կատարեց, որից հետո դարպասապահը հետ մղեց, իսկ ես գնդակը ուղարկեցի դարպասների մեջ: