Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանը խորհրդարանին է ներկայացրել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արմեն Կարապետյանին:

Լրագրողների հետ զրույցում նա առաջին օրը բնութագրեց այսպես. «Ամեն ինչը նորմալ էր, քննարկվեցին հարցեր, առաջին նիստն էր, որ մասնակցել եմ»:

Իսկ այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի ունեցած թեժ քննարկումների վերաբերյալ նշել է, որ դրանք աշխատանքային քննարկումներ են եղել: «Նորմալ աշխատանքային մթնոլորտ էր ԱԺ-ում, ես առաջին նիստն էր, արդեն ասեցի, քվեարկությունը արել եմ, ժամանակին ծանոթացրել էին հարցերին, միջազգային պայմանագրերին»:

Հարցին, թե ով է իրեն սովորեցրել կոճակների տեղը, նա արձագանքել է. «Նայել եմ, անմիջապես կողմնորոշվել եմ, քարտուղարությունը ցույց է տվել, թե որտեղ եմ նստելու»: :

Նա անդրադարձել է նաեւ Սյունիքում տիրող կրիմինալ իրավիճակին եւ նշել, որ նման բան առաջին անգամ է լսում, որ Սյունիքում մթնոլորտը լարված է եւ կրիմինալ է առկա: Նրա խոսքով` բռնապետեր չեն եղել, եւ բռնապետություն չի տիրել երբեք: