Հոկտեմբերի 22-ին, ժամը 04.56-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում՝ «Վալենսիա» ՍՊԸ-ի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 27OS077 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է սյանը և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը՝ ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին (անձը չպարզված մոտ 25 տարեկան կին) և տեղափոխել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին (անձը չպարզված մոտ 30 տարեկան տղամարդ):
Ըստ shamshyan.com-ի տեղեկությունների՝ մահացած վարորդը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր, ով նաև խաղացել էր «Սպանված աղավնի» և «Քայլ ձիով» ֆիլմերում: Նախօրեին նրա ծննդյան օրն էր եղել:


