ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որն անմեղ մարդկանց կյանքեր է խլել:
 
Հանրապետության նախագահը խնդրել է ցավակցության և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության հետևանքով բոլոր տուժածներին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից: 
 
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին ՌԴ Վոլգոգրադ քաղաքում պայթյունի հետևանքով 6 մարդ էր զոհվել: 
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
					

