ԱՄՆ Նևադա նահանգի Սպարկս քաղաքից գալիս են մանրամասներ տեղի դպրոցներից մեկում տեղի ունեցած դժբախտությունից: Երկուշաբթի օրը ուսումնական հաստատությունում հնչել են կրակոցներ, մահացել է երկու մարդ, ևս երկու աշակերտ ստացել են վնասվածքներ և տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես պարզվել է, ատրճանակը դպրոց բերել է աշակերտներից մեկը: Դասի ժամանակ նա կրակել է մաթեմատիկայի ուսուցչին, ինչից հետո ինքնասպան եղել: Հաղորդում է Итар Тасс գործակալությունը: Առավել մանրամասներ ոստիկանությունը դեռևս չի հաղորդում: Սակայն հայտնի է, որ դուսուցիչըպահանջել է աշակերտից հանձնել ատրճանակը և վտանգ չստեղծել իր և շրջապատի համար, որին ի պատասխան ստացել է կրակոցներ մարմնի տարբեր հատվածների ուղղությամբ:

Տեղի ունեցածի պատճառը մինչև այժմ չի պարզվել: Ակտիվ հետաքննություն է վարվում: Հարցաքննվել են հարձակվողի հարազտները և ընկերները: Դասերը դպրոցում հետաձգվել են: Հրաձգության ժամանակ տուժած երեխաներից մեկին վիրահատության են ենթարկել: