ԱԺ նիստի ժամանակ ԱԺ ՀԱԿ խպմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի միջև տեղի ունեցավ փոքրիկ միջադեպ:

Բանն այն է, որ երբ Նիկոլ Փաշինյանը փորձում է արդեն երկրորդ անգամ հարց հղել, սակայն, քանի որ դա չի վերաբերվում օրակարգի հարցերին, ԱԺ նախագահը ընդհատում է և անջատում է խոսափողը:

Երկրորդ անգամ նորից փորձեց խոսել Նիկոլ Փաշինյանը և ասաց. «Եթե դուք ԱԺ ամբիոնում եք նստած, ապա դա չի նշանակում, որ դուք կարող եք Ձեզ ինչ ուզենաք թույլ տաք»:

Էդուարդ Շարմազանովը ի պատասխան Նիկոլ Փաշինյանի, ասաց.  «Ինձ չփորձեք խորհուրդ տալ: Հանգիստ եղեք»:

ԱԺ փոխնախագահը նույնպես անջատեց Նիկոլ Փաշինյանի խոսափողը: