Ռուբեն Հակոբյանը չի ցանկանում մեկնաբանել, թե ինչու է հրաժարվում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից:
Այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ նրա հրաժարականի դիմումը կապված է Զարուհի Փոստանջյանի հետ ունեցած տարաձայնությունների հետ, նա խորոհուրդ տվեց այդ հարցով դիմել Զարուհի Փոստանջյանին:
«Րաֆֆին չէր ուզում որ ես հրաժարական տայի, բայց որպես շատ դեմոկրատ մարդ հարգեց իմ որոշումը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նշենք, որ խմբակցության ղեկավարի պաշտոնից նրա հրաժարականի դիմումը բոլորի համար անակնալ է:
«Ես ուղղակի հրաժարվել եմ խմբակցության ղեկավարի պաշտոնից և խնդրել եմ, որպեսզի իմ ցանկություն հարգեն»,- ասաց Հակոբյանը:
Հարցին, թե ով է ղեկավարելու ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. « Դեռ խմբակցությունը նիստ կանի, եւ կորոշի ով է ղեկավարելու»:
Ռուբեն Հակոբյանը նշեց նաև, որ այս որոշումը կայացրել է դեռևս Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի ելույթից առաջ և շարունկելու է մնալ խմբակցությունում: