«Gallup» կազմակերպությունը, որը զբաղվում է հասարակական մտքի ուսումնասիրությամբ, հրապարակել է 2012 թվականին աշխարհի 129 պետությունում անցկացրած սոցհարցումների արդյունքները, որի համաձայն 108 պետությունում հարցվածների մեծ մասը կոռուպցիան իրենց պետական համակարգում տարածված երևույթ են ճանաչել:

Հարավային Կովկասում կոռուպցիայի տարածման տեսանկյունից ամենաբարեհաճ վիճակը Վրաստանում, որտեղ հարցվածների միայն 25 % է կարծիք հայտնել, որ կոռուպցիան պետական համակարգերում իրենից խնդիր է ներկայացնում: Ադրբեջանում հարցվածների կեսից ավելին(62%) ասել են, որ պետական համակարգը կոռումպացված է, իսկ Հայաստանում նման կյարծիք հայտնել է 74%-ը: