Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող Կարո Մուրադը նշել է, որ նա բոլոր հնարավորությունները ունի 48 ամյա IBF վարկածով կիսածանր քաշային կարգում չեմպիոն Բեռանրդ Հոփկինսին պարտության մատնելու համար այս կիրակի Աթլանթիք սիթիում կայանալիք մենամարտի ժամանակ: «

Ես երեսուն տարեկան եմ և ֆիզիկապես և հոգեպես իմ մարզավիճակի գագաթնակետում եմ գտնվում»,- նշել է Կարո Մուրադը մենամարտի նախօրեին և ավելացրել,- «Հոփկինսի պարտության ժամանակը եկել է: Երբ Հոփկինսը մենամարտում էր Քլոդի հետ, շատ մարդիկ արդեն մտածում էին, որ ժամանակը եկել է,որ ժամանակը եկել է վերջինիս պարտության և թոշակի անցնելու, սակայն նա լավ դաս տվեց Քլոդին և աշխարհին ցույց տվեց, որ նա դեռևս պատրաստ է մենամարտելու համար և 48 ամյա լավ բռնցքամարտիկ է: Սակայն ես պատրաստվում եմ շատ մարդկանց անակնկալի բերել և ինչպես ես գիտեմ նա առաջին անգամ մենամարտել է 1998 թվականին Աթլանթիկ սիթիում, ուստի նա կհամոզվի, որ ժամանակը եկել է: Մենք մենամարտելու ենք կրկին Աթլանթիք Սիթիում, ուստի նրա համար լավ վերջաբան կլինի և վերջնականապես թոշակի կգնա իմ ձեռքերով»:


Մուրադը նաև նշել է, որ «Կարելի է տեսնել, որ Հոփկինսը ծերացել է՝ դատելով իր սպիտակած մազերից և մորուքից: Սակայն Քլոոդի դեմ պայքարում ես տեսա, որ Բեռնարդը ավելի շատ փորձ ունի քան յուրաքանչյուր բռցքամարտիկ, սակայն կարող ես տեսնել մեկ երկու կոմբինացիայից հետո նա կլինչի է դիմում: Կլինչը նրա խաղաոճն է»:
Հարցին ի պատասխան, թե ինչպես է նա պատրաստվում կանգնեցնել Հոպկինսին կլինչի նրա խաղաոճը հաշվի առնելով Մուրադը նշել է«Ես չեմ կարող ասել, թե ինչպես դա կանեմ, սակայն ես երաշխավորում եմ, որ ես դա կանեմ»: