ՄԵԼ-ը ստացել էր տեղեկություններ, որ Հայաստան է մուտք գործել նոր աղանդ` Կավագործների տուն անվանումով, որը իր առաջին հավաքները անցկացնելու է Կոնգրես հյուրանոցում, հայտնում է լիգայի կայքը:

Այդ իսկ պատճառով ՄԵԼ-ը հետախուզական նպատակներով, երկու օր մասնակցել է այդ աղանդի հավաքներին և կատարել մի շարք նկարահանումներ: Կադրերում երևում է նաև սկանդալային քաղաքական գործունեությամբ հայտնի Անի Զախարյանը: