«Шахтер» ամսագրի կենտրոնական տեղը զբաղեցնում է Հենրիխ Մխիթարյան: Ամսագիրը հարցազրույց է անցկացրել կիսապաշտպանի հետ:
-Դու զգում ես, որ խմբում հեղինակություն ես ձեռք բերում, քեզ ավելի շատ են կարևորում, ձայնի իրավունք ունե՞ս:
-Ձայնի իրավունք ես դեռ չունեմ, որովհետև կան ֆուտբոլիստներ, որոնք «Շախտյոր»-ում ավելի երկար են խաղում, քան ես: Մենք ուենենք կապիտան և փոխկապիտան, որոնք էլ ձայնի իրավունք ունեն: Ես խաղադաշտում իմ աշխատանքն եմ անում, ահա իմ իրավունքը:
-Ինչպե՞ս ես վերաբերվում նրան, որ աղջիկների շրջանում հայտնի ես դարձել: Շատ երկրպագուհիներ քեզ պոտենցիալ փեսացու են դիտում և ցանկանում են ամուսնանալ քեզ հետ:
-Դեռ ոչ մեկի հետ չեմ ծանոթացել, ոչ ոք չի մոտեցել: Իսկ ընդհանրապես, լավ է լինել աղջիկների ուշադրության կենտրոնում:
-Այնուամենայնիվ, դու բազայում ես ապրում և ուշ-ուշ ես դուրս գալիս…
-Բայց ինչո՞ւ: Երբեմն դուրս եմ գալիս: Պարզապես ես գիտեմ, թե ինչի համար եմ պարապում, ինչի համար խաղում: Չեմ բացառում կարելի է համատեղել մեկը մյուսի հետ: Բայց քանի որ ես սկսել եմ ավելի շատ գոլեր խփել, ես չեմ ուզում փոխել իմ ճանապարհը: Այն ինձ մոտ միակն է, և ես մտադիր եմ ամեն ինչ համատեղել:
Yerevannews.am