Ղրղզստանի և Հայաստանի` Մաքսային միություն մտնելու հարցը քննարկվելու է ԵվրԱզԵս-ի գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին հայտնել է Մինսկի նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոն ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:
«Հնարավոր է սա ճանապարհ է, որով կընթանան նաև ԱՊՀ մյուս պետությունները: Այնուամենայնիվ, մենք դա առաջարկում ենք նախկին խորհրդային պետություններին, հատկապես Ուկրաինային»,- նշել է Լուկաշնեկոն:
Լուկաշենկոն չի բացառել, որ ապագայում հնարավոր կլինի վարել բանակցություններ «Ինտեգրացիայի ինտեգրացիայի մասին»:

Լուկաշենկոն պարզաբանել է, որ խոսքը գնում է Եվրամիության և Ասիական-խաղաղօվկիանոսային տնտեսական համագործակցության մասին:« Ես շատ մեծ հույսեր ունեմ դրա հետ կապված և եթե դա տեղի ունենա, ապա Մինսկը կդառնա բանակցություններ վարելու վայր»,- նշել է Լուկաշենկոն:

ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Լեբեդևը նշել է Բելառուսի բարձր պատրաստակամությունը գագաթնաժողովի համար: Խորհրդի նիստի օրակարգում լինելու է 14 հարց, որոնք վերաբերվելու են տնտեսական, հումանիտար, անվտանգության ոլորտներին, ինչպես նաև մշակույթային համագործակցության և Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի տարեդարձը նշելու տոնակատարությունների մասին հարցեր: