Իսլանդական ոչ մեծ քաղաք Աքյուրեյրիի բնակիչները անհանգստացել են այն բանից հետո, որ տեղի բնակիչ Բյարկի Միկելսոնին հաջողվել է լուսանկարել իրական ՉԹՕ: Թռչող ափսեն դեղին բռնկումով իջել է երկնքից և իջել քաղաքի սահմաններից դուրս ինչ-որ մի տեղ: Դեռևս պարզ չէ, թե ինչ է դա եղել: Հայտնում է Huffington Post-ը:

Բյարկի Միկելսոնը կանգնած է եղել քաղաքի դիտակետներից մեկում, երբ նկատել է, որ երկնքում հայտնվել է «հավելյալ արև», որը սկսել է դանդաղորեն ընկնել գետնի վրա: Բարեբախտաբար տղամարդը իր հետ ունեցել է տեսախցիկ և նա կարողացել է նկարել տեղի ունեցածը: Այն բանից հետո, որ Իսլանդիայի բնակիչը տեսանյութը տեղադրել է համացանցում, ամբողջ Ակյուրերին սկսել է անհնագստանալ, իսկ նրա հետ նաև ամբողջ աշխարհը:

Առեղծվածային կադրերը հանձնվել են ՉԹՕ-ի իսլանդացի մասնագետներին, որոնք դանդացեցրած տեսանյութը տեղադրել են YouTube-ում: Նրանք ենթադրել են, որ տղամարդը ՉԹՕ է համարել կառավարվող թռչող ապարատը: Դրանք իշխանությունները փողոցների հսկման տեսախցիկների հետ միասին հաճախ օգտագործում են: Միաժամանկ մասնագետները չեն պատրաստվում պնդել իրենց ենթադրությունը: