Եմենում 15 տարեկան աղջկան կենդանի վառել են ամուսնությունից առաջ իր նշանածին հանդիպելու պատճառով: Այս մասին հայտնում է Al Arabiya գործակալությանը` հղում կատարելով ոստիկանական աղբյուրներին: Հանցագործությանը գլխավոր կասկածյալը աղջկա հայրն է:
Քննիչները մեղադրանքներ են հարուցել 35 ամյա տղամարդու նկատմամբ իր աղջկա սպանության համար Եմենի հարավային բարձրադիր Թաեզ շրջանի Շաբաա գյուղում:
Աղջիկներին, կանանք կամ քույրերի սպանությունները «ընտանիքի պատիվը» գցելու համար արտասովոր բնույթ չեն կրում Եմենում, չնայած կանանց իրավունքների պաշտպանության համար ՄԱԿ-ի և մարդու պաշտպան կազմակերպությունների` իշխանությունների վրա ճնշումների: