Հայաստանում կան կառույցներ, որոնք գործում են հոգևոր անվան տակ, սակայն հոգևորականության հետ ոչ մի առնչություն չունեն:
Օրինակ, Հայ ավետարանչական ընկերակցությունը, որը գործում է բարեգործական ընկերության անվան տակ, սակայն 2000 թվականից գրանցված է` որպես կրոնական կառույց:
«Այս կառույց պատկանում է ամերիկյան ինչ որ գործակալության , որը այս մեթոդով Հայաստանում մեծ տարածքներ և հողեր է ձեռք բերել, այնինչ` մեր օրենսդրության համաձայն` արտասահմանցին երկրի ներսում սեփականություն ուեննալու իրավունք չունի: Կրոնական կառույցների առաջնորդները մեծ հողատերեր են, ու այդ հողատերերը ոչ թե հայեր են, այլ արտասահմանցիներ»,- հայտնեց «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» հ/կ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, ում համոզմամբ` Հայաստանում կրոնական կառույցների ուղղությամբ պետք է օրենսդրական փոփոխություններ մտցնել, քնաի որ, ըստ նրա, խնդիրը օրենսդրական և իրավական տեսանկյունից է:
«Կրոնական կառույցների հետ կապված` ոչ մի օրենք չի գործում: Արտասահմանում օգտագործում են օրենքի բացթողումները` հանուն իրենց շահերի: Պետք են նաև հատուկ մասնագետներ` իրավաբան-կրոնագետ, հոգեբան –կրոնագետ և այլն, որոնք կաշխատեն այդ ուղղությամբ: Օրինակ, եթե լինեին նման մասնագետներ, բանակում այդքան ինքնասպանություններ չէին լինի, զինվորների գրպաններում իրենց թերթերը չէին դրվի և այդ կերպ քարոզներ չէին արվի»,- համոզված է Ամարյանը:
Նրա գնահատմամբ` ժողովրդին չի հետաքրքրում կրոնական դաշտը, նրանք ավելի շատ փողի հետևից են գնում: Սակայն, Ամարյանի դիտարկմամբ` խնդիրը միայն սոցիալական չէ. շատ են նաև դեպքերը, երբ կազմավորմանն են միանում հարուստ մարդիկ: Սա էլ այն դեպքն է, երբ մարդիկ գնում են հոգևոր հանգստի հետևից:
«Այս կառույցների աշախտելու մեթոդը հոգեորսությունն է: Նրանք փնտրում են մարդկաց, որոնք ունեն անձնական խնդիրներ, հոգեպես լավ վիճակում չեն գտնվում, օգտագործում են դա և մարդուն տանում իրենց շարքերը: Նրանք մարդու ներաշխարհի մասին կարող են իմանալ մարդու արտաքին տեսքից, դեմքի արտահայտությունից և այլն, ինչն էլ հաշվի առնելով` գտնում են մարդու հետ խոսելու մոտեցումները»,- նշեց Ամարյանը` հավելելով, որ հայտնի մարդկանց մասին հայտնելով` նրանք նպատակ են հետապնդում ավելի փոքր տարիքի երկրպագուներին իերնց շարքերը տանելու համար:
Ամարյանը նաև նշեց կրոնական կառույցների անուններ, որոնք առավել ակտիվ են գործում Հայաստանում: Նրա փոխանցմամբ` կան 50 գրանցված կառույցներ, և նրանց համար հատկանշական է այն, որ չեն հարկվում, մեկը չկա, ով կասի` ինչ եք անում: Այդ կառույցներից նա մասնավորապես նշեց հետևյալները` «Աստծո ժողովուրդ», «Կյանքի խոսք», «Աստծո զինվորներ», «Աստծո հարսնացուներ», «Եհովայի վկաներ», «Մորմաներ», ինչպես նաև մուսուլմանական կառույց` «Բահաիզմ», որը արգելվում է Պարսկաստանում, իսկ Հայաստանում գործում է: Նրա փոխանցմամբ` կան նաև հ/կ-ների անվան տակ գործողներ, ինչպես նաև գիտական և առողջական ուղություններով աշխատողներ, որոնք սակայն ուրիշ գործ են անում:


