ԱԺ քառօրյա նիստերի ժամանակ քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը՝: Համաձայն այդ նախագծի, նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման աճին զուգընթաց, կբարձրանան նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերը:
YerevanNews.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հայտնեց, որ այդ հարցն իրեն շատ քիչ է հեռտաքրքրում:
«Էդ ինձի շատ քիչ ա հետաքրքրում, թող ժողովրդի փողերը շատացնեն, պաշտոնավորներին պետք չի»,-իր խոսքում նշեց Սեյրան Սարոյանը:
Հարցին, թե արդյոք պատգամավորը պատրաստ է հրաժարվել իր բարձրացված աշխատավարձից, եթե ԱԺ նախագահը հորդորի պատգամավորներին հրաժարվել բարձրացված աշխատավարձից՝ ուղղելով այն պետական բյուջե, Սեյրան Սարոյանն ասաց. «Ես կհրաժարվեմ, ավելի լավ ա թող մյուսներին տան փողը»: