Հոկտեմբերի 22-ի դրությամբ ՀՀ-ում համաներում է կիրառվել 561 դատապարտյալի նկատմամբ: Ընդ որում, առավել մեծ թվով համաներման իրավունք են ստացել «Էրեբունի» և «Կոշ» ՔԿՀ-երի դատապարտյալները: Այս երկու հիմնարկներից, հոկտեմբերի 3-ի ԱԺ-ի «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման պահից մինչ օրս համաներում են ստացել համապատասխանաբար 170 և 110 դատապարտյալ:

Ամենացածր ցուցանիշն այս տեսակետից «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ինն է: Այստեղից մինչ օրս պատժի հետագա կրումից ազատվել է ընդամենը մեկ դատապարտյալ: Երկրորդ տեղում «Գորիս» ՔԿՀ-ն է, որտեղ համաներում է կիրառվել 12 դատապարտյալի նկատմամբ: «Վանաձոր» ՔԿՀ-ում ներում է ստացել՝ 14, «Աբովյան» ՔԿՀ-ում՝ 17, «Հրազդան» ՔԿՀ-ում՝ 23, «Արթիկ» ՔԿՀ-ում՝ 33, «Սևան» ՔԿՀ-ում՝ 50, «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ 47, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ 64 դատապարտյալ: Եվս 20 դատապարտյալ համաներում է ստացել գտնվելով Դատապարտյալների հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ գործընթացն այսքանով չի ավարտվում: