Երեկ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը հայտնեց, որ Վարդան Ստեփանյանին օգնել են աշխատանքի տեղավորվել Երևանի սուպերմարկետներից մեկի անվտանգության ծառայությունում՝ 110 հազար դրամ աշխատավարձով:
Արտառոց այս դեպքն արդեն մի քանի օր է քննարկվում է նաև Հրազդանում, որի բնակիչները միանգամից չեն ճանաչել իրենց համաքաղաքացուն, իսկ ճանաչելուց հետո մտաբերել են որոշ մանրամասներ նրա անցյալից:
Hraparak.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Վարդան Ստեփանյանը նախկինում աշխատել է տեղի ոստիկանությունում, սակայն հեռացվել է աշխատանքից: Հրազդանցիներին Վարդան Ստեփանյանն ավելի հայտնի է «Բլեֆ» կոչվող հաղորդումից:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի վաղվա համարում
Արմեն Երիցյանի ուշադրությանն արժանացած «ինքնասպանը»՝ «Բլեֆ»-ի հերոս


