Վարդան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Բոլորին խնդրում ենք չհավատալ այն զզվելի հերյուրանքներին, թե Վարդան Պետրոսյանը հարբած է եղել կամ վարել է ավտոմեքենան 120, 160, կամ 180 կմ-ժ արագությամբ: Այս ստեր տարածողներին, ատելութուն սերմանողներին, «արդարադատություն» գոռացողներին ու վրեժ պահանջողներին խնդրում ենք սպասել հետքննության արդյունքներին:
Վարդան Պետրոսյանի ընտանիքը կապնվել է մյուս տուժված ընտանիքի հետ, ցավակցել նրանց: Լրագրողներ, գոնե եղեք ազնիվ ինքներդ ձեզ հետ, մի խախտեք ժուռնալիստական էթիկայի տարրական կանոնները: