Գերմանական իշխանությունները գտնում են, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները իսկապես չեն գաղտնալսում Գերմանիայի կանսլեր Անգելա Մերկելին, սակայն այդ գործընթացը ավարտվել է միայն վերջերս: Այս մասին հայտնում են գերմանական մի շարք լրատվամիջոցներ՝ հղում կատարելով իշխանության մոտ կանգնած աղբյուրներին:
Նախօրեին Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զեյբերտը հայտնել էր, որ գերմանական կառավարությունը ստացել է տեղեկատվություն, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները հնարավոր է գաղտնալսել են Մերկելի բջջային հեռախոսը: Գերմանիան անհապաղ ուղարկել է հարցում Վաշինգթոն և պահանջել բացատրություններ: Մերկելը անձամբ զանգահարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և հասկանալ է տվել, որ այդպիսի գործողությունները անընդունելի են:

Վաշինգթոնում շտապել են հարժարվել այդ մեղադրանքներից: Ինչպես հայտնել է Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին Օբաման հեռախոսային զրույցի ժամանակ հավաստել է Գերմանիայի կանսլերին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները չեն գաղտնալսում և չեն գաղտնալսի վերջինիս հեռախոսային զրույցները:

Ինչպես նշում է Spiegel online-ը գերամանական իշխանական շրջաններում ուշադրություն են դաևրձնում, որ ԱՄՆ նախագահի խոսքի մեջ անցյալի մասին խոսք չի գնացել: Պարբերականը գտնում է, որ գաղտնալսումները հնարավոր է տևել են տարիներ շարունակ: