Վերոնիկա Լարիոյի փաստաբանները բողոքարկել է իտալական Մոնց քաղաքի դատարանի որոշումը, որը երկու անգամ կրճատում էր ալիմենտների չափսը, որը Իտաիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին պետք է վճարի իր նախկին երկրորդ կնոջը:

Ինչպես հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով իտալական լրատվամիջոցներին, համապատասխան հայտարարությունը իրավաբանների կողմից փոխանցվել է Միլանի վերաքննիչ դատարան: Այսպիսով Լարիոն, ով Բերլուսկոնիի համար ծնել է երեք երեխա, որոշել է վերականգնել ալիմենտների նախկին չափսը, որը հաստատվել էր 2012 թվականի դեկտեմբերին առաջին ատյանի դատարանի կողմից՝ ամսական երեք միլիոն եվրո:

Նման խոշոր չափսի ալիմենտներ սահմանելու դատավճիռը մեկնաբանվել էր անհրաժեշտությամբ ապահովել Լարիոյին այն կենսամակարդակը, որին նա սովորել է Բերլուսկոնիի հետ պաշտոնական ամուսնության 20 տարվա ընթացքում:Անձամբ միլիարդատերը անվանել է այս առումով կանանց դատավորներին «ֆեմեն» և «կոմունիստ»: 

2013 թվականի մարտին նախկին վարչապետը որոշել էր բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը և հասնել ալիմենտների վճարումից թեկուզև մինչև վերաքննիչ դատարանի որոշումը: Ապրիլին Միլանի վերաքննիչ դատարանը մերժել է մեդիամագնատի հարցումը և հաստատել է նրա պարտավորությունը վճարել Լարիոյին ամսական երեք մլն եվրո: Դատարանը ազատել էր նրան ալիմենտներ վճարելուց միայն 2010 թվականի մայիսիսց սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, երբ Լարիոն բաժանման դիմումը ներկայացնելուց հետո անգամ շարունակում էր ապրել Բերլուսկոնիին պատկանող առանձնատանը Մակերիոյում:

Հուլիսին կատարյալ գաղտնիության պայմաններում Բերլուսկոննի փաստաբանները համապատասխան փաստաթղթեր տրամադրեցին Մոնց քաղաքի դատարան: Օրերս դատարանը որոշում էր ընդունել նվազեցնել ալիմենտների չափսը՝ այն հասցնելով ամսական1,4 մլն եվրոյի: