shamshyan.com –ի փոխանցմամբ` հոկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20 :00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի բնակիչ, 30-ամյա Մարատ Մովսիսյանը, վարելով Mercedes մակնիշի 07 FF 707 համարնիշի ավտոմեքենան, Արշակունյաց փողոցում, «Կինոհայրենիքի» խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Հետիոտնը ` Սուսաննա Հովհաննիսյանը տեղում մահացել է: Հաղորդվում է, որ վարորդ Մ. Մովսիսյանը աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ստուգումների բաժնում` որպես ավագ հարկային տեսուչ: Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի






