21-ամյա Սելենա Գոմեսը չի փորձում գայթակղել իր երկրպագուներին, ինչպես դա անում են Մայլի Սայրուսը կամ Լեդի Գագան: Դա նրան պարզապես պետք չէ:
Վերջերս համերգի ժամանակ Սելենան անկեղծ խոսքեր ուղղեց իր երկրպագուներին.
«Ամեն օր ինձ ասում են, որ ես բավարար չափով սեքսուալ չեմ: Կամ, որ ես բավարար չափով գայթակղիչ չեմ: Կամ, իբր, եթե ես անեմ այս կամ այն բանը' ավելի հանրաճանաչ կդառնամ: Նայեք շուրջբոլորը: Ինձ առանց այդ էլ բոլորը սիրում են: Ինձ սիրում եք դուք»:
Բացի այդ, նա նվիրվածության համար երախտիքի խոսքեր է հղել իր երկրպագուներին ու նրանց ծնողներին. իր հեղինակությունն անբիծ է և ինքն իրն չի վարկաբեկի անպարկեշտ վարքով:
Հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Գոմեսն անկեղծացել.
«Ինչ վերաբերում է Մայլի Սայրուսին, ես մարդկանց չեմ դատապարտում: Բայց ամեն մեկն իր համար է պատասխանատու»:
Ակնհայտ է, որ Սելենա Գոմեսը հրաշալի է զգում իր լսարանը և գիտե, թե հատկապես ինչպես պետք է մատուցի իրեն: