Հայրեր-որդիներ պարագայում որևէ կուսակցական գանահատական տալը ճիշտ չէ: Այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու հետ կապված դեպքին և սպասվող հրաժարականին, նման դիրքորոշում հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքերով, այդ դեպքում ամեն մեկն ինքն է որոշում, թե ինչպես վարվի, քանի որ սա ավելի շատ բարոյական հարթության վրա է գտնվում:

Անդրադառնալով նախկինում տեղի ունեցած նման դեպքերին, նա նշեց, որ պարզ չէ հրաժարական է եղել , թե ստիպել են այդպես վարվել:

«Պարոն նախարարի անձնական դժվար որոշման խնդիրն է բարոյական հարթության վրա», - նշեց նա:
Պատասխանելով այն հարցին, թե , եթե նախարարը դաշնակցական լիներ, ինչպես կվարվեր, նա նշեց. «Նման դեպք դաշնակցական պատգամավորների հետ չի եղել»: