Հայաստանը ձգտում է հնարավորինս շուտ միանալ Մաքսային միությանը(Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս) և պատրաստականություն է հայտնել այն իրականացնել մի քանի ամսվա ընթացքում: Այս մասին Մինսկում լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ ամփոփելով Եվրասիական գերագույն տնտեսական խորհուրդի նիստի արդյունքները: Հաղորդում է РБК-ն:
«Հայաստանի նախագահը այսօր դիմել է Մաքսային միության նախագահներին առ այն, որ հնարավորին չափ արագ նրանց տալ հնարավորություն բոլոր համաձայնագրերը վավերացնելու»,- նշել է Շուվալովը:
Շուվալովի խոսքերով Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության նպատակով ստեղծվել է աշխատավորական խումբ, որը պետք է տրամադրի «ճանապարհային քարտեզ» և հստակ արդյունքներ արդեն դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք Եվրասիական գերագույն խորհուրդի հաջորդ նիստի ժամանակ:
Շուվալովը նաև նշել է, որ Երևանի հետ բանակցությունները նշանակալիորեն տարբերվում է Ղրղզստանի Մաքսային միության միանալու նման բանակցություններից: Վերջին պարագայում աշխատավորական խումբը ստեղծվել և աշխատում է արդեն վաղուց, սակայն բանակցությունները ծանր են ընթանում, ղրղզները պնդում են այս կամ այն զիջումների վրա, ընդ որում շատ ցավալի հարցերում:
«Իսկ Հայաստանը նշում է, որ մենք պատրաստ են ամբողջովին վավերացնել բոլոր համաձայնագրերը, որոնք վերլուծված են, մենք այդ աշխատանքները տանում ենք առաջին օրվանից, երբ Մաքսային միությունը սկսում էր այս համաձայնագրերը, բոլոր մեր նախարարությունները և գերատեսչությունները իրազեկված են: Մեզ անհրաժեշտ է պարզապես մի քանի ամսվա աշխատանք և մենք պատրաստ ենք միանալ իրավական հիմքին և հետևել բոլոր նորմերին»,- նշել է նա:
Բացի դա Հայաստանը պատրաստականություն է հայտնել համապատասխանեցնել իր ներքին օրենսդրությունը Մաքսային միությանը: ՌԴ փոխվարչապետ միաժամանակ նշել է, որ Հայաստանը չնայած իր ոչ մեծ աշխարհագրական չափսերի Doing Business վարկանիշում բոլոր չափանիշներով ավելի բարձր դիրք է գրավում, քան Մաքսային միության մեջ մտնող պետությունները:
«Որոշում են ընդունել, որ առանց որևէ հատուկ արագացման, որպեսզի տպավորություն չստեղծվի որ ինչ-որ մեկը արհեստականորեն է գործում, աշխատավորական խումբը իր գործը կանի, կորոշի ժամկետները: Երբ նրանք միանան բոլոր փաստաղթերին, նրանք կդառնան Մաքսային միության անդամ»,- նշել է Շուվալովը: