Ֆրանսիացի լրագրող, գրող և հեռուստահաղորդավարուհի Աննիկ Կոժանի գիրքը, որը պատմում է Քադաֆիի հարեմի մասին սարսափելի իրականությունը և լույս է տեսել անցյալ տարի սեպտեմբերին Ֆրանսիայում, թողարկվել է նաև Բրիտանիայում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Բրիտանական Grove Press հրատարակչությունը հաստատում է, որ խոսքը գնում է մի քանի տարվա ընթացքում լիբիացի բռնապետի սեքսուալ ստրուկներ հանդիսացող կանանց փաստացի վկայությունների մասին:
Գտնելով այս կանանց և ձեռք բերելով նրանց վստահությունը՝ Քադաֆիի հարեմի ներկայացուցիչների հետ զրուցել հաջողվել է 52 ամյա Աննիկ Կոժանին, ով հայտնի է արքայադուստր Դիանայի և դերասանուհի Իզաբել Աջանիի մասին Le Monde պարբերականում իր հոդվածներով: Այս գրքի պատմության մեջ կենտրոնական դերերից մեկը պատկանում է Սորայա անունով աղջկան,ում Քադաֆիի հրամանով ուժի միջոցով տարել են իր մոր տնից և սպառնալիքների և ստորացումների միջոցով վերածել են բռնապետի սեքս-ստրուկի: Սորայան՝ 15 տարեկան աշակերտուհին, գրավել է Քադաֆիի ուշադրությունը, երբ իրենց դպրոց այցելության ժամանակ ծաղիկներ է նվիրել:
18 ամյա Հուդան նույնպես ենթարկվել է ստորացումների հինգ տարվա ընթացքում: Նա համաձայնվել է դառնալ բռնապետի սեռական ստրուկը իր եղբորը բանտից ազատ արձակելու փոխարեն: Հուդան նաև պատմել է, որ Քադաֆին անկողնում չէր կշտանում անկողնային կյանքից և ամեն օր աղջիկների ծառայության կարիքն էր զգում:
Մոտավոր հաշվարկներով Լիբիայի յուրաքանչյուր քաղաքում ապրում էր տասնյակ աղջիկներ, որոնք ստիպված էր բավարարել Քադաֆիի կարիքները: Ընդ որում միայն աղքատ ընտանիքների աղջիկները չէին, որ Քադաֆիի հարեմի մասն էին կազմում: Բարձրաստիճան պաշտոնյաների աղջիկները նույնպես չէին կարողանում խուսափել նման ճակատագրից, նրանց ահաբեկում էին, գնում կամ վախեցնում:
Որոշ կանայք առևանգվել են դատական գործընթացների ժամանակ:
Միաժամանակ իր հանրային ելույթներում Քադաֆին մշտապես հաստատել է, որ հոգ է տանում կանանց իրավունքների մասին: 1981 թվականին նա հայտարարել է, որ մտադիր է Լիբիայի կանանց ազատ արձակել ստրկացումից և ստորացումներից:
Այս ամենը ցույց տալու համար Քադաֆին իրեն շրջապատել էր աղջիկ թիկնապահներով: