Դերասան Սերգեյ Դանիելյանին, թեև հրավիրել են հարսանիքներին թամադայություն անելու, բայց հրաժարվել է, իսկ թե ինչու «Ազատություն» TV-ի ֆեսբուքյան ասուլիսին անկեղծացավ՝ ասելով, թե «մի երկու բաժակ խմեմ հարսին ձեռ եմ քցելու, կանչեն ի՞նչ անեն»,-ասաց նա։

Դերասանը նշեց, որ ինքը չի քննադատում իր արվեստագետ ընկերներին, ովքեր թամադայություն անելով են գումար վաստակում։ Ավելին՝ նրանք իրեն նույնիսկ պատմել են, թե կենացներ խմելու ինչ հերթականություն կա, ինչը նա հեգնանքով է ընդունում։

«Ես մի երկու բաժակ խմելուց հետո կա՛մ սեղանին պարում եմ, կա՛մ հանվում եմ, էդքան ծանր մարդ չեմ, որ նստեմ հարսանիք վարեմ»,- ասաց նա։ Իսկ արդեն ավելի լուրջ նշեց է, ինքն այդ արվեստը չունի։

Օգտատերերից մեկի հարցին, թե դերասանը չի՞ կարծում, որ իր բոլոր ներկայացումներում սեռական շեշտադրումը շատ է, արդյոք «խուժան բաներ ասելը մոդայիկ է դրա համա՞ր, այդպիսով լսարան ե՞ք հավաքում, թե՞ ուղղակի ուզում եք անկեղծ ու անմիջական երևալ», դերասանն արձագանքեց. «Հիշեցնեմ, որ սեռական օրգանները մենակ չիշիկ անելու համար չի, իսկ եթե դուք կարծում եք՝ դրանով եմ հանդիսատես հավաքում, վատ կարծիք ունեք իմ հանդիսատեսի մասին»։
Սերգեյ Դանիելյանը նշեց, որ իր ներկայացումները միայն սեռական թեմանների մասին չեն։ «Իհարկե, կա՝ տղամարդու խանգարող հանգամանքի մասին («Խանգարող հանգամանք») ներկայացումը, բայց մարդ տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել, ինչը իրեն նեղում ա կամ անտարբեր չի»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե նա պարզապես ցանկանում է անկեղծ և անմիջական երևալ, պատասխանեց. «Անկեղծ և անմիջական չեն երևում, այլ լինում են, եթե համարում եք, որ ես անկեղծ ու անմիջական եմ, շնորհակալություն, եթե համարում եք, որ ես անկեղծ և անմիջական չեմ, էլի շնորհակալություն»։

Սերգեյ Դանիելյանին շատ ուրախացրեց հարցը, թե դերասանը տեղյա՞կ է, որ քաղաքապետը Կասկադի տարածքում ցանկանում էր տեղադրել հետույքի արձան, ինչը սակայն ինչ-ինչ պատճառներով տեղի չունեցավ։

«Եթե այդպիսի բան եղել է, ես ողջունում եմ, դա կմարմնավորեր մեր այժմյան վիճակը, քաղաքական և սոցիալական վիճակը, արտագաղթ, աղքատություն։ Նաև այդ հետույքը կլիներ, պարզ է՝ ումը պետք է լիներ, դա կլիներ տրոյական նժույգ, որի մեջ լիքը մարդ կա, գուցե բացվեր ու իմանայինք, ովքեր են ներսում։ Ափսոսում եմ, որ չարեց, խնդրում եմ արեք, ես լիքը թեմաներ կունենամ։ Ժամանակին դաշտերում տեղադրում էին ֆալոսի արձաններ, հիմա մի քիչ փոխվել է պաշտամունքի ձևը, հիմա հետույքի հերթն է»,-նշեց նա։