Ջեյմս Կամերոնի «Ավատար» ֆիլմից հետո Հոլիվուդում բոլորը սկսել են ֆիլմեր նկարահանել 3D ձևաչափով` ջանալով ամեն կերպ գրավել հանրությանը: Սակայն ոչ բոլոր ֆիլմերն են արժանի այդ ձևաչափին: Ինչպես ցույց են տալիս ամառային կինոցուցադրումները «Տուրբո» մուլտֆիլմը և «Ռոսոմախա անմահը» կինոնկարը հանդիսատեսները կնախընտրեին դրանք դիտել սովորական ձևաչափով: Իսկ վերջերս պրեմիերան տեղի ունեցած Ալֆոնսո Կուարոնի «Գրավիտացիա» ֆիլմը անկասկած ավելի լավ է տեսնել 3D-ով:
Buzzfeed պորտալի ցուցակից 6 կինոպրեմիերա, որոնք արժանի են դրանք տեսնել 3D ձևաչափով:
«Հոբբիթ. Սմոգի ավերածությունը»
Փիթեր Ջեքսոնը անկասկած օգտվել է բոլոր նորագույն տեխնոլոգիաներից, որպեսզի էկրանի վրա իրականացնի բոլոր մտահաղացումները: Հոբբիթ իր եռերգությունը նա նկարահանում է հատուկ 3D տեսախցիկներով: Հոբբիթի երկրորդ հատվածում էկրանների վրա հայտնվում է նաև ևս մեկ կերպար վիշապ Սմաուգը:
«Լեգո. Ֆիլմ»
Այն, որ հենց այս մուլտիկը արժի տեսնել 3D ձևաչափով, կարելի է հասկանալ թրեյլերը 3D ակնոցների միջոցով նայելուց հետո: Չնայած որ մուլտիկում աշխարհը կառուցված է քառակուսի-ուղղանկյուն առարկաներից, սակայն երեխաները անկասկած անսահման հիացմունք կստանան այս մուլտֆիլմից:
«Գոձիլա»
Գալիք տարվա մայիսը անկասկած նվիրված կլինի ճանաչված կերպարներից մեկին` Գոձիլային: Իսկ եթե հրեշին նայել 3D ձևաչափով, ապա տպավորությունները կհարապատկվեն:
«Ինչպես ընտելացնել վիշապի 2»
Կրկին վիշապներ և կրկին մուլտֆիլմ: Իսկ 3D ձևաչափով, քանի որ DreamWorks Animation ստուդիան մասնագիտանում է թռիչքների սցենարների վրա, որոնք ավելի լավ են նայում 3D ձևաչափով:
«Տրանսֆորմերները 4»
Մայքլ Բեյը ևս մեկ երկրպագու է նոր տեխնոլոգիաների: Նրան հաջողվել է համաձայնության գալ IMAX առևտրական մակնիշի հետ, որպեսզի օգտագործի նրան նոր թվային 3D տեսախցիկները:
«Յուպիտերի արևածագը»
Սա Վաշովսկի ընտանիքի նոր ֆիլմն է 3D ձևաչափով: Եթե հաշվի առնել, որ «Մատրիցան» մինչև այսօր հաճելի է նայել, ապա Վաչովսկու նոր ֆիլմը` 3D ձևաչափով կարելի է սպասել մեծ ակնկալիքներով: