«Չնայած Հայաստանի Հանրապետության անկախության տոնակատարություններից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց Նունե Եսայանի՝ 54 մլն դրամանոց համերգը գովազդող ցուցապաստառները դեռ շարունակում են Երևանի փողոցներում կախված մնալ։ Այդ գովազդային պաստառների ներկայությունն էլ ավելի է նյարդայնացնում այդ երևույթից դժգոհ մարդկանց։

«Ժողովուրդ»–ը «Զեբրա» գովազդային գործակալությունից փորձեց տեղեկանալ, թե երբ են հանվելու ցուցապաստառները։ Գործակալության աշխատակիցը, որը խուսափեց ներկայանալ, լսելով հարցը, կոպիտ տոնով պատասխանեց. «Դա ձեզ ինչ է պետք։ Դեռ հայտնի չէ, թե երբ ենք հանելու»։ Հավանաբար, ԱՄՆ Սպիտակ տանը պետք է որոշվի, թե երբ կհանվեն «Զեբրա»–ի գովազդային վահանակները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։