Դամասկոսի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 40 մարդ: Այս մասին շաբաթ օրը հայտնում է France Presse գործակալությունը` հղում կատարելով Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությանը:
Ավելի վաղ հայտնի էր 20 զոհի մասին:

Ուրբաթ երեկոյան ականապատված մեքենան պայթել էր Դամասկոսի հյուսիս-արևմտյան արվարձանում գտնվող մզկիթի մոտ: Իրավապաշտպանները նշում են, որ զոհերի թվում եղել է յոթ երեխա:
Նույն օրը ավելի վաղ Սիրիայի կենտրոնական Հոմս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել էր մեկ մարդ, իսկ 40 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: