Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Գարեգին Չուքասզյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով դատական նիստը:
Նախորդ նիստում պատասխանող կողմը միջնորդել էր հայցային վաղեմության հիմքով գործը կարճել` պատճառաբանելով, թե Գարեգին Չուքասզյանի ներկայացուցիչ Մհեր Արշակյանը պատշաճ լիազորված անձ չի և առանց ստորագրելու է ներկայացվել, ուստի պետք է կիրառվի հայցային վաղեմությունը:
Պատասխանող կողմը դատարանին խնդրել էր նաև նիստը հետաձգել, եթե հայցվոր կողմը գրավոր առարկություն ներկայացնի միջնորդության դեմ:
Իսկ հայցվոր կողմի ներկայացուցիչ Կարապետ Բադալյանը գրավոր առարկեց այդ միջնորդության դեմ՝ հիմնավորելով, որ Մհեր Արշակյանը եղել է լիազորված ներկայացուցիչ՝ նոտարի կողմից հաստատված լիազորագրով, ուստի միջնորդությունն անհիմն է, քանի որ հայցը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետում: Արդյունքում` դատարանը բավարարեց պատասխանող կողմի միջնորդությունը և նիստը հետաձգվեց:Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մեկ ամիս հետո` մարտի 22-ին:
Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում է հատուցել իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը:Աղբյուրը` «Փաստինֆո»: