Գիտնականները կրկին իրենց ուշադրությունն են հրավիրել սուրճի վրա: Այս անգամ նրանք որոշել են պարզել, թե ինչպես է այս հրաշալի ըմպելիքն ազդում ամենակարևոր ներքին օրգաններից մեկի վրա,-այս մասին գրում է doctors.am-ը:

Դյուկի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ օրական չորս բաժակ սուրճ կամ թեյ ըմպելը դրական է անդրադառնում լյարդի վրա: Դա կապված է այս մթերքներում առկա կոֆեինի հետ:

Մասնագետները փորձեր են կատարել լաբորատոր կենդանիների վրա և պարզել, որ կոֆեինը նպաստում է լյարդում կուտակված ճարպերի այրմանը:

''Մենք առաջինն էինք, որ ուսումնասիրեցինք կոֆեինի ազդեցությունը լյարդի նյութափոխանակության վրա, և, բարեբախտաբար, մեր գիտական հետաքրքրասիրությունը պարգևատրվեց շատ հետաքրքիր և խոստումնալից արդյունքներով'',- ասում է Դյուկի համալսարանի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, հետազոտող խմբի ղեկավար Փոլ Յենը:

''Սուրճը և թեյը ժողովրդականություն վայելող ըմպելիքներ են, այդ իսկ պատճառով այն փաստը, որ մենք հայտնաբերել ենք դրանում նաև թերապևտիկ արժեք, կարևոր է ոչ միայն գիտական, այլև հասարակության իրազեկվածության տեսանկյունից: Չէ որ շատերը դեռ համոզված են, որ սուրճը վնասակար է առողջության համար'',-հավելում է նա: