Վրաստանում շաբաթ օրը հոկտեմբերի 27 սպասվելիք նախագահական ընտրություններից առաջ արգելվել է նախագահական թեկնածուների քարոզարշավը:
Քվեաթերթիկները ընդգրկելու են 23 թեկնածուի անուն, սակայն ընտրողները պետք է ընտրեն 22 թեկնածուից մեկին: Բանը նրանումն է, որ թեկնածուներից մեկը` խորհրդարանի նախկին խոսնակ, այժմ «Ավանդապաշտների միություն» կուսակցության ղեկավար Ակակի Ասատիանին, հանել է իր թեկնածությունը առաջադրված նույնպես նախկին խորհրդարանի խոսնակ «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեի օգտին, սակայն նրա անունը շարունակում է մնալ տպագրված քվեաթերթիկների մեջ:
Ինչպես գրում է Корреспондент-ը մի շարք վրացի և միջազգային փորձագետների կարծիքով Վրաստանում ընտրությունները կարող են ավարտվել առաջին փուլում իշխող կուսակցության ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակով: Մինչ ընտրարշավի սկիզբը նա զբաղեցրել է առաջին փոխվարչապետի, գիտության և կրթության նախարարի պաշտոնը:
Սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն գալիք նախագահական ընտրություններում Մարգվելաշվիլին կարող է ստանալ 57.6 % ձայն, ինչը նշանակում է հաղթանակ առաջին փուլում:
Սակայն որոշ փորձագետներ չեն բացառում նաև երկրորդ փուլը, որտեղ կմասնակցեն Մարգվելաշվիլին և նախագահի երկու թեկնածուներից մեկը` նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչ խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բակրաձեն և Բուրջանձեն: